Ցեղասպանություն08:14, 20 Ապրիլ 2016
Նյու Յորքի թուրքերը ապրիլի 24-ին հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակվող թուրքերն ու ադրբեջանցիները ապրիլի 24-ին պատրաստվում են ցույց կազմակերպել քաղաքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց:
Ըստ ԱՄն-ում գործող թուրքական «Turkishny.com» լրատվական կայքի` «Նյու Յորքի թուրքական համերաշխության պլատֆորմ»-ի կողմից կազմակերպվող ցույցը թուրքական կողմի պատասխան քայլերից մեկն է այս օրերին հայերի կողմից աշխարհի շատ երկրներում և մասնավորապես ԱՄՆ-ում կազմակերպվող բողոքի ցույցերին:
Կայքը նշում է, որ հայերը ապրիլի 24-ին և մոտակա օրերին կազմակերպած բողոքի ցույցերով փորձում են ստիպել երկրների կառավարություններին ընդունել ցեղասպանությունը: Ըստ աղբյուրի` թուրքական կողմի բողոքի ցույցը նպատակ ունի կանխել ցեղասպանության մասին հայերի կողմից տարածվող «կեղծ տեղակատվությունը»:
Հաղորդվում է, որ ցույցը տեղի է ունենալու 2016 թվականի ապրիլի 24-ին ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմացի «Dag Hammarskjold» զբոսայգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |