Ցեղասպանություն13:19, 21 Ապրիլ 2016
Գարո Փայլանը պահանջել է հետաքննել օսմանյան հայ պատգամավորների սպանությունները
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանն ու իր ընկերները մեջլիսից պահանջել են ուսումնասիրություն անցկացնել օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների մահվան հանգամանքների վերաբերյալ:
Թուրքական «İnternethaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) այս նպատակով հատուկ դիմում-առաջարկ է ուղղել ԹԱՄԺ-ի ղեկավարությանը:
Փայլանի և նրա կուսակցակիցների ստորագրությամբ ներկայացված փաստաթղթում նշված է, որ 1908-1915թթ. Օսմանյան կայսրության մեջլիսում գործել են 7 հայ պատգամավորներ: Օսմանահպատակ հայերի այդ ներկայացուցիչները՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգես Սերենգյուլյանը, Նազարեթ Տաղավարյանը, Կարապետ Փաշայանը, Օնիկ Դերձակյանը, Ստեփան Հրաչյանը և Համբարձում Բոյաջյանը Ցեղասպանության ընթացքում սպանվել են տարբեր հագամանքներում:
«Բոյաջյանը մահապատժի է ենթարկվել, իսկ մյուս պատգամավորները 1915թ. ապրի -մայիս ամիսներին ձերբակալվել են, ապա սպանվել տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում: Մենք ցանկանում ենք, որ խորհրդարանական հետաքննություն սկսվի՝ պարզելու համար, թե նրանք ինչպես և ում հրամանով են սպանվել, որոշելու համար, թե որտեղ են գտնվում հիմա նրանց մասունքները, որպեսզի այդ մասունքները թաղվեն ըստ պատշաճ կարգի և վերականգնվի այս մեջլիսում գործունեություն ծավալած պատգամավորների պատիվը», -ասված է դիմում-առաջարկում:
Փայլանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրել է օսմանյան հայ պատգամավորների անունները, մեկ առ մեկ ցուցադրել նրանց նկարները և իր ելույթը եզրափակել՝ հայերեն ասելով. «Աստված իրենց հոգին լուսավորե»:
Տեսանյութը այստեղ՝
դիտել 9:10-րդ և 10:30-րդ րոպեներից
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |