Միջազգային07:09, 21 Ապրիլ 2016
ԱՄՆ-ն հերթական անգամ քննադատել է Թուրքիայում մամուլի սահմանափակումները

ԱՄՆ-ն հերթական անգամ քննադատել է Թուրքիայում տիրող մամուլի անազատությունը: CNN-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին Վաշինգտոնում կայացած ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի մամուլի վիճակի վերաբերյալ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Թուրքիան թույլ չի տվել երկիր մուտք գործել ռուսական «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովին, Քիրբին պատասխանել է.
«Ցավով եմ նշում, որ նման իրավիճակները կարող են լինել նաև Թուրքիայի նման պետություններում: Մենք մտահոգիչ ենք համարում անկախ լրագրողների գործունեությունը խոչնդոտելու այս միտումը, որը հետզհետե սաստկանում է Թուրքիայում»:
Քիրբին շեշտել է նաև, որ իրենք չեն բավարարվում նմանատիպ հարթակներից Թուրքիային քննադատելով, այդ ամենն ասում են նաև թուրք պաշտոնյաների ներկայությամբ: Իսկ նախագահ Էրդողանի վերաբերյալ հնչեցված հարցին խոսնակը պատասխանել է, որ չի պատրասվում մեկնաբանություններ անել Էրդողանի մասին:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր գործընկերը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում: Ըստ Քիրբիի՝ իրենց միակ ցանկությունն այն է, որ Թուրքիան հավատարիմ լինի սեփական սահմանադրությանը, սեփական արժեքներին ու սկզբունքներին:
«Թուրքիայի ժողովրդավարությունը մեզ համար կարևոր է: Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է այդ ժողովրդավարությունը գործում նաև հօգուտ թուրք ժողովրդի», - նշել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |