Ցեղասպանություն07:58, 22 Ապրիլ 2016
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել
Թուրքիայի Մերսին նահանգի Աքդենիզ շրջանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (ԺԴԿ-HDK) և «68-ականներ» նախաձեռնության կողմից:
«101 տարի առաջ և հետո չփոփոխվող պետական մտածողությունն ու հայ հեղափոխական գործիչ Փարամազը» խորագիրը կրող միջոցառմանը որպես բանախոսներ հանդես են եել գրող Քադիր Աքընը և լրագրող Արիս Նալջըն:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վերոհիշյալ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, Աքդենիզի ՏԻՄ ղեկավարներ, «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության (ՃՍԿ - ESP) և «Հեղափոխական կուսակցության» (ՀԿ- DP) ներկայացուցիչները:
Ելույթով հանդես եկած Քադիր Աքընը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել առնվազն 1 մլն հայ: Նա շեշտել է, որ թուրքական ղեկավարությունը միշտ վարել է ցեղասպանության և կոտորածների քողարկման, կոծկման քաղաքականություն: Ըստ բանախոսի՝ նախ հույներին, իսկ այնուհետև հայերին ցեղասպանության ենթարկելու հիմնական դրդապատճառն այն էր, որ 1900-ականների սկզբին Օսմանյան կայսրությունը մեծ հողեր էր կորցրել և մտավախություն ուներ, որ կարող է կորցնել նար Անատոլիան:
Աքընն ընդգծել է նաև, որ օսմանյան կառավարությունը իրեն արդարացնելու համար ժողովրդին ներշնչում էր. «Եթե մենք նրանց չկոտորենք, նրանք մեզ կկոտորեն: Հայերը համագործակցել են իմպերիալիստների հետ և արժանի են կոտորածի»: Նման քարոզչությամբ թուրքական կառավարությունը փորձում էր օրինականացնել իր գործած հանցանքները:
Իսկ լրագրող Արիս Նալջըն նշել է, որ հայերի կոտորածների իրական պատճառների ու հետևանքների վերաբերյալ ավելի ամբողջական տեղեկություններ կարելի է ստանալ Բուլղարիային վաճառված որոշ փաստաթղթերից:
«Քաղաքական ակտիվություն ցուցաբերել ցանկացող հայերին ճնշումների էին ենթարկում և թույլ չէին տալիս քաղաքական դաշտ մտնել: 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված հայերի ենթագիտակցության մեջ ամրացած վախը մինչ օրս ստիպում է նրանց թաքցնել իրենց ինքնությունը», - ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Քեմալ Ջանը գրառում է կատարել Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ՝ իշխանական շրջանակներում քրդերին արտոնությունների շնորհման խոսույթի համատեքստում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի բրիտանացի իր գործընկերոջ՝ Դեյվիդ Լեմմի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |