Ցեղասպանություն13:08, 23 Ապրիլ 2016
Ամերիկաբնակ թուրքերը բողոքի մեծ ակցիա կանցկացնեն Վաշինգտոնում

«Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն» (Turkish American National Steering Committee - TASC) ծրագրում է ապրիլի 24-ին բողոքի մեծ ակցիա կազմակերպել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի դեմ: Կոմիտեի ձևակերպմամբ՝ հայկական պնդումները թիրախավորում են Թուրքիային»:
TASC-ը ձևավորվել է ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպությունների նախաձեռնությամբ: Թուրքական «Trthaber» լրատվական կայքը հայտնում է, որ ցույցի կազմակերպիչներն ակնկալում են, որ Վաշինգտոնում քայլերթի մասնակիցների թիվը կհասնի 10.000-ի նախորդ տարվա 7.000-ի փոխարեն։ Սպասվում է որ մասնակիցների մեջ կլինեն ինչպես մահմեդական համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր կրոնական և էթնիկ խմբերի պատկանող Թուրքիայի բարեկամներ։
Կազմակերպության հիմնադիր նախագահներից Իբրահիմ ՈՒյարը տեղեկացնում է, բացի բողոքի քայլերթից, մայրաքաղաք Վաշինգտոնում, Նյու Յորքում, Տեխասի նահանգում մետրոյի կայարաններում ավտոբուսների վրա նախատեսված գովազդային հատվածներում Թուրքիային աջակցող հայտարարություններ կտեղադրվեն։ Ըստ Ույարի՝ այդ հատարարությունները կներկայացնեն տարածաշրջանում Թուրքիայի մարդասիրական գործունեությունը և ահաբեկչության դեմ պայքարում ունեցած դերակատարությունը։
TASC-ը նաև ծրագրել է սոցցանցերում, հատկապես Twitter-ում lethistorydecide հեշթեգով արշավ սկսել։ Ույարն ակնկալում է, որ ամսի 24-ին այս հեշթեգը կհայտնվի առաջատարների շարքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |