Ցեղասպանություն15:51, 23 Ապրիլ 2016
Թուրքիան փորձում է խափանել Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգը
Թուրքիան փորձել է խափանել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգը: Գերմանական «Deutsche Welle» պարբերականի թուրքական ծառայության համաձայն՝ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ «Աղետ» խորագրով համերգ է անցկացնելու: Սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել համերգին՝ փորձելով արգելել այն և ճնշում գործադրել կազմակերպիչների վրա:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտը թեմայի վերաբերյալ հայտարարություն է կատարել: Ըստ այդմ՝ Թուրքիայի Եվրամիության դեսպանը պահանջել է, որ դադարեցվի միջազգային նախագծերին ցուցաբերվող աջակցությունը: Ռինդտը նշել է, որ հիշատակի միջոցառման խափանմանն ուղղված այդ նախաձեռնությունը «բռնություն է խոսքի ազատության դեմ»:
Դրեզդենի «Neuste Nachrichten» թերթի փոխանցմամբ՝ նախագծի համար պատասխանատու Եվրախորհրդի կրթամշակութային գործակալությունը, չնայած այս ամենին, շարունակում է աշխատել նախագծի վրա:
Իսկ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիայից եկած ճնշումներից հետո համերգի մասին ինֆորմացիան հանվել է գործակալության պաշտոնակայքից: Ռինդտը նշել է, որ իրենք բացասաբար են վերաբերվում այդ հանգամանքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |