Ցեղասպանություն14:59, 23 Ապրիլ 2016
Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները:
Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպվում է ձերբակալված ու անհետ կորած կամ անհայտ անձանց կողմից սպանված քաղաքացիների հարազատների կողմից՝ նշյալ հանցագործությունների հետաքննության և իրենց հարազատների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով:
Թուրքական «evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս շաբաթ նստացույցին մասնակցել են նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) ներկայացուցիչները, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը:
Ցույցի ընթացքում ելույթ ունեցած պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է. «Մենք շատ բան չենք պահանջում: Պահանջում ենք մեր հրազատների աճյունները: Ուզում ենք, որ շիրմաքար դրվի: Այս օրերին նմանատիպ տառապանքներն արդեն սովորական բան են դարձել: Մահը, բռնությունները, քաղաքների ռմբակոծությունները սովորական բան են դարձել:
101 տարի առաջ պետությունն է այս ամենը սովորական դարձել: Մարդասպանների անուններով փողոցներ է անվանակոչել, հերոս է հռչակել: Մենք ուզում ենք, որ մարդասպանները մարդասպան կոչվեն: Մենք չենք ուզում, որ մեր երեխաներին դիպչեն: Մեր երեխաներին, մեր մարդկանց մի դիպչեք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |