Ցեղասպանություն08:12, 24 Ապրիլ 2016
«Նոր Զարթոնք»-ի պահանջը Թուրքիայից. ճանաչում, ներողություն, փոխհատուցում
Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և Թուրքիայի կառավարության ուղղված պահանջներով:
Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կազմակերպության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ցեղասպանություն հանցագործության վերջին օղակը և հանցանքի շարունակականության ամենակարևոր դրսևորումը ցեղասպանության հերքումն է:
Իր ողջ ունեցվածքն ու գոյությունը մարդկության դեմ գործված այս հանցանքի վրա կառուցած Թուրքիայի հանրապետությունը վճռականորեն շարունակում է ոչնչացման, հերքման և ձուլման քաղաքականություն վարել: Այսօր ստեղծված իրավիճակում կոպիտ ժխտողական քաղաքականությանը փոխարինելու է գալիս մի նոր ժխտողական քաղաքականություն, որի շրջանակներում փորձ է արվում ցեղասպանությունը մոռացության տալ «ցավակցության» անվան տակ»:
«Նոր Զարթոնք»-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ նախորդ տարիներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառումները մեծ կարևորություն ունեն՝ երկրում ապրող տարբեր ազգերի միջև հուզական կապ հաստատելու և համատեղ պայքար մղել սովորելու տեսակետից: Սակայն, նրանց կարծիքով, այս միջոցառումները չպետք է վերածվեն «խղճի անհատական ինքնամաքրման» գործընթացի:
«Մենք ոչ թե խղճահարություն ենք ուզում, այլ՝ արդարություն: Պետությունը պետք է առերեսվի մարդկության դեմ գործած բոլոր այն հանցագործությունների հետ, որոնց վրա կառուցվել է, և հատկապես՝ Հայոց ցեղասպանության հետ», - ասված է հայտարարությունում:
Հայկական կազմակերպությունը նաև ներկայացրել է իր պահանջերը ՝ ուղղված Թուրքիայի կառավարությանը: Դրանք են.
- Ընդունել,որ տեղի ունեցածը ցեղասպանություն է և ներողություն խնդրել:
- Սփյուռքի այն հայերին, ովքեր սերում են այս հողերից, առանց որևէ պայմանի քաղաքցիություն շնորհել:
- Թուրքիան պետք է առանց նախապայմանների բացի հայ-թուրքական սահմանը, որը միակողմանիորեն փակել է:
- Մամուլում և դասագրքերում ցեղասպանագործների մատնանշում , հերքման քաղաքականությունը շարունակողների մատնանշում և նրանց հետ ամեն տեսակ համագործակցության դադարեցում:
- Վերանորոգել և վերադարձնել հայերին պատկանող դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և նմանատիպ այլ հասարակական կառույցները:
- Հետաքննել Թուրքիայի բուրժուազիայի՝ 1915թ. հետո կուտակած ունեցվածքը և փոխհատուցել ցեղասպանության ենթարկվածների կրած վնասները:
- Լուծարել Ցեղասպանության հերքման քարոզչության համար հիմնված բոլոր կազմակերպությունները և պետության կողմից ժխտման քաղաքականության շրջանակներում ծախսվող բյուջեն տրամդրել առերեսման նպատակին:
- Ճանաչել Թուրքիայի բոլոր ժողովուրդների հավաքական իրավունքները և ապահովել այդ ժողովուրդների՝ համատեղ ու խաղաղ ապրելու համար անհրաժեշտ պայմանները:
Նաև նշվում է, որ միայն այս պահանջների իրագործման համար մղվող պայքարը կարող է կանխարգելել մերօրյա նոր ցեղասպանությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |