Ցեղասպանություն15:56, 24 Ապրիլ 2016
Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը Ցեղասպանության հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հիշատակի միջոցառում է կազմակերպել:
Թուրքական «Sözcü.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ միջոցառմանը İHD-ի ղեկավարներից ու անդամներից բացի մասնակցել են նաև ֆրանսիացի սենատոր և հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Քալթենբախը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժյուլի Վարդը, Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբդանը: Միջոցառումը սկսվել է նավակով երթով, որի ընթացքում Լեման Շթեհնը հնչեցրել է հայերեն շարականներ: Միջոցառման մասնակիցները կրել են Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարները:
Հայդարփաշա կայարանում միջոցառման մասնակիցները երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն մամուլի հաղորդագրություն են հրապարակել: Թուրքերեն տեքստը ներկայացրել է İHD-ի իրավապաշտպաններից Էրեն Քեսքինը: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասված է.
«101 տարի առաջ այս օրը՝ 1915թ. ապրիլի 24-ին, սկիզբ առան հայ մտավորականների ձերբակալությունները: Հայ բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչները, մասնավորապես մտավորականները, բանաստեղծները, գրողները, լրագրողնները Սարայբուրնուից նավերով բերվեցին այստեղ՝ Հայդարփաշա: Ապա տարվեցին Անատոլիայի խորքերը՝ դեպի մահ: Շատ քիչ թվով մարդիկ կարողացան փրկվել: Նրանցից շատերը սպանվեցին: Ցեղասպանության գործընթացը, ըստ էության, այդ ձերբակալություններով սկսվեց»:
Հայտարարությունում նաև նշվել է, որ ըստ Պոլսո հայոց պատրիարքարանի տվյալների՝ Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում: Նրանք զբաղեցնում էին 2.925 բնակավայր՝ քաղաքներ, գյուղեր, շրջաններ: Հայկական համայնքն ուներ 996 դպրոց, որոնցում սովորում էր 173.000 աշակերտ: Գործում էին նաև 2.538 եկեղեցի և վանական համալիր:
«Ահա այսպիսի աշխույժ հայկական համայնքը և իր հասարակական կյանքը ոչնչացվեց», - ասված է İHD -ի հայտարարությունում:
Հաղորդագրության տեքստի հրապարակումից հետո մեկ րոպե լռությամբ հարգվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, ապա ևս մեկ անգամ հնչեցվել են հայերեն երգեր և զոհերի հիշատակին մեխակներ են նետվել ծով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |