Ցեղասպանություն10:57, 24 Ապրիլ 2016
Ընդդիմադիր քրդամետ կուսակցության հայտարարությունը. «Թուրքիան պիտի ընդունի ցեղասպանությունը»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) հայտարություն է տարածել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ:
Ըստ թուրքական «Vehaber.org» կայքի` հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի բնակչությունը բավականին ուշացել տարածաշրջանն ամայացրած հանցանքների հետ առերեսվելու հարցում և դրա համար շարունակում է ծանր գին վճարել:
«Թիրախում տարբերությունների նույնացումն է. Մեկ ռասսայի, մեկ կրոնի և մեկ լեզվի ձգտող «մեկիստ» պետական մտածողությունը միատարր հասարակություն ստեղծելու համար հայերից հետո հարձակվում է նաև այլ ժողովուրդների վրա:
Հրանտ Դինքի և Սևակ Բալըքչըի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ այդ քաղաքական ուժի՝ թուրքական պետությունը պետք է ընդունի ցեղասպանությունը որպես Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի պահանջի կատարում:
Խոսվում է նաև պետության կողմից բռնագրավված հայկական ու ասորական անշարժ գույք ու դրանց վերադարձման անհրաժեշտության մասին:
«Արդար ապագա կառուցելու համար ժողովուրդները պետք է միասնական ու վճռական պայքար մղեն: Որպես Անատոլիայի տեղաբնակ ժողովուրդների ժառանգներ` առերեսվում ենք 101 տարվա ամոթի հետ, մեր սրտում զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգության ցավը, տխրությամբ ու հարգանքով ոգեկոչում ենք մահացածների հիշատակը»-, եզրափակվում է հայտարարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |