Իրավական08:38, 25 Ապրիլ 2016
Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել գիտնականներին վիրավորելու համար
Թուրք հայտնի մտավորական, Անկարայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Բասքըն Օրանը, ով ավելի քան հազար գիտնականների հետ իր ստորագրությունն էր դրել «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» խորագրով հայտարարության տակ, դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` Օրանը հայցով բարոյական փոխհատուցում է պահանջել Էրդողանից գիտնականների դեմ օգտագործած վիրավորական արտահայտությունների համար: Նա առանձնացրել է Էրդողանի 4 հրապարակային ելույթներում նշյալ գիտնականների հասցեին արված հետևյալ արտահայտությունները` «ստոր, դաժան, խավարամիտ, տգետ, հայրենիքի դավաճան, զզվանք առաջացնող, անբարո, ահաբեկչական կազմակերպության համախոհ, պիղծ հոգիներ»:
Էրդողանի փաստաբանի գրավոր հիմնավորուման մեջ հղում է արվել մտքի և խոսքի ազատության մասին հոդվածներին:
«Այդ հայտարարությունները սահմանադրությանը համապատասխան են և վայելում են ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` բացառությամբ ահաբեկչությանը օգնող աննշան փոքրամասնության անդամների»,- ասված է Էրդողանի փաստաբանի ներկայացրած հիմնավորման մեջ:
Թուրք գիտնականի հայցով իրավական գործընթաց սկսվել-չսկսվելու մասին, սակայն, որևէ տեղեկություն առայժմ չի հաղորդվում:
Ուշագրավ է, որ Էրդողանի այդպես արտահայտվողները կանգնում են դատարանի առաջ, իսկ երբ վիրավորական խոսքի հեղինակը Էրդողանն է լինում, դա բացատրվում է խոսքի ազատությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |