Ցեղասպանություն09:57, 25 Ապրիլ 2016
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ապրիլի 25-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակվել է թուրքական «Akşam» թերթի կայքում: Քալընը մասնավորապես հետևյալ հայտարարությունն է արել.
«Որոշ մարդիկ ցեղասպանության մասին ստերով կարող են փորձել միմյանց դեմ հանել թուրքերին ու հայերին: Բայց մենք շարունակելու ենք շեշտը դնել մեր ունեցած ընդհանուր եղբայրության վրա: Այն շրջանում տեղի ունցած դեպքերը պետք է դիտարկվեն զուտ որպես ընդհանուր վիշտ: Ապագային պետք է նայել բարեկամության դիրքերից»:
Թուրքիայի նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ադրբեջան, որտեղ երիտասարդական ֆորում է կազմակերպվելու: Բացումն ապրիլի 26-ին կատարելու է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |