Ցեղասպանություն12:42, 25 Ապրիլ 2016
Ջեմ Օզդեմիրրը քննադատել է Թուրքիային ցեղասպանությանը նվիրված համերգներին խոչընդոտելու համար

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը քննադատել է Թուրքիային Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծը չեղարկելու նպատակով Եվրամիությանը շանտաժ անելու համար:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` «Աղետ» անվանումով համերգային նախագիծին Եվրամիության կրթամշակույթի հարցերով գործակալությունը 200.000 եվրո աջակցություն է ցուցաբերում: Գործակալությունը նաև համերգի մասին տեղեկություններ էր տեղադրել ԵՄ կայքում: Այս ամենը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը, ինչից հետո սկսվել էին բարձր մակարդակով ճնշումներն ԵՄ-ի վրա:
Ճնշումներից ու շանտաժներից հետո ԵՄ կայքը հեռացրել էր համերգների մասին տեղեկությունները կայքից, ինչն էլ շատերը որպես հետքայլ որակեցին:
Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` Ջեմ Օզդեմիրը թեմայի մասին մասնավորապես ասել է. «Ոչ Եվրամիությունը, ոչ էլ Գերմանիան չպետք է ենթարկվեն Թուրքիայի ճնշումներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |