Տարածաշրջան09:22, 25 Ապրիլ 2016
Քուրդ գործիչը հայտարարել է, որ թուրք-քրդական բախումները ավելի կթեժանան

«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի համանախագահ և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդներից Ջեմիլ Բայըքը սպառնացել է Թուրքիային:
Թուրքական «milliyet» պարբերականի իրազեկմամբ` Բայըքը, հարցազրույց տալով բրիտանական «BBC»-ին, մասնավորապես նշել է, որ եթե թուրքական ուժերը չդադարեցնեն PKK-ի դեմ գործողությունները, ապա թուրք-քրդական բախումներն էլ ավելի կթեժանան:
Նշյալ հարցազրույցը «BBC»-ին վերնագրել է «PKK-ն Թուրքիային զգուշացնում է անկախության համար երկարատև պատերազմի մասին»:
Բայըքը, շեշտելով, որ PKK-ի նպատակը Թուրքիան մասնատելը չէ, ասել է, որ իրենք պատրաստ են գնալ բանակցությունների: Անդրադառնալով Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությանը` նա ընդգծել է, որ PKK-ն ոչ մի կապ չունի «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպության հետ, որը ըստ թուրքական լրատվամիջոցների ստանձնել էր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
«Այդ գործողությունները PKK-ի հետ կապ չունեն: Թե ո՞վ են, կամ ո՞վքեր են ընդգրկված այդտեղ, տեղյակ չենք: Հնարավոր է, որ մեզանից անջատվածներից ոմանք այնտեղ են ընդգրկվել»:
Նա կարծիք է հայտնել, որ TAK-ն իր գործողությունները չի դադարեցնի, քանի որ դրան նպաստում է հենց Թուրքիայի վարած քաղաքականությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |