Ցեղասպանություն12:40, 26 Ապրիլ 2016
Գորշ գայլերի առաջնորդ.«Թուրքիայում ձևավորվել է «ապրիլի 24-ի սինդրոմ»

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին հանդես է եկել ԱՄՆ-ին և Հայաստանին ուղղված սպառնալիքներով:
Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ կուսակցության նիստի ժամանակ ելույթ ունեցած Բահչելին նշել է, որ Թուրքիայում ձևավորվել է «ապրիլի 24-ի սինդրոմ», որը մեծ լարվածություն է մտցնում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում: Նա անընդունելի է համարել, որ Թուրքիան ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին անհամբերությամբ սպասում է ԱՄՆ-ի նախագահի ելույթին, որի ժամանակ վերջինս կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը:
Շեշտելով, որ Օբաման, այնուամենայնիվ, նախընտրում է օգտագործել «ցեղասպանությանը» համարժեք հայերեն «Մեծ եղեռն» տարբերակը, Բահչելին նկատել է տվել, որ դրանով ԱՄՆ նախագահը փորձում է հավասարակշռություն պահպանել կողմերի միջև:
Թուրք կուսակցապետը հայտարարել է. «Ժամանակն է վերջ դնելու այս իրադրությանը: ԱՄՆ-ի քաղաքական գործիչները հայկական սփյուռքին քաղաքական աջակցություն ցույցաբերելու համար եթե համարձակվեն զոհաբերել Թուրքիան, ապա բոլորը և առաջին հերթին հենց Հայաստանը, պետք է պատրաստ լինեն նաև դրա հետևանքներին»:
Բահչելին նաև վրդովմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ընթացքում Երևանում թուրքական և ադրբեջանական դրոշներ են այրվել: Նա հոխորտացել է. «Անհնար է, որ մենք լուռ և անարձագանք նայենք, թե ինչպես են այրում մեր փառահեռ դրոշը, կարծես այն մի հասարակ լաթի կտոր լինի»: Թուրք կուսակցապետը կոչ արել կառավարությանը՝ ընդունել սա սոսկ որպես «քաղաքական ուղերձ» և ավելի վճռական քայլեր ձեռնարկել այս առումով:
Գորշ գայլերի առաջնորդը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ հերթական անգամ աջակցություն հայտնելով Ադրբեջանին ու շեշտելով թուրք և ազերի ժողովուրդների եղբայրության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |