Միջազգային10:18, 26 Ապրիլ 2016
Էրդողանը Բաքվում մասնակցում է «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Բաքվում կայացած ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի» բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Թուրքիայի նախագահը խոսել է ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ու փախստականների ճգնաժամի մասին:
Վերջինս հայտարարել է, որ իսլամը խաղաղության կրոն է, և իսլամի անունից ահաբեկչություններ իրականացնողներն ու հատկապես ԻՊ-ը («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) իրենց կրոնի հետ կապ չունեն:
Էրդողանը մեղադրել է նաև միջազգային հանրությանը փախստականների խնդրին բավարար ուշադրություն չհատկացնելու մեջ: Վերջինս կրկին շեշտել է, որ իր երկրում Սիրիայից ու Իրաքից եկած 3 միլիոն փախստական կա, և իրենք արդեն 10 մլրդ դոլարի ծախսեր են արել փախստականների խնդիրները լուծելու համար:
Հատկանշական է, որ Էրդողանը միջազգային այս միջոցառման ժամանակ չի խոսել Ղարաբաղի խնդրի մասին և ևս մեկ անգամ իր կողմնակալ վերաբերմունքը չի արտահայտել այդ թեմայով:
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտել է ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |