Տնտեսական11:41, 26 Ապրիլ 2016
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Ապրիլի 25-ին Ռուսաստանի դաշնության (ՌԴ) անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության (Россельхознадзор) հրավերով Մոսկվա է այցելել Թուրքիայի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարարության պատվիրակությունը:
Թուրքական «milliyet» պարբերականի հաղորդմամբ` այցի շրջանակներում թուրքական պատվիրակությունը Россельхознадзор-ի ներկայացուցիչների հետ քննարկելու է թուրքական այն ապրանքների ներկրման հարցերը, որոնք չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին, ինչի հետևանքով Ռուսաստանն անցել է պատժամիջոցների կիրառմանը:
Россельхознадзор-ի փոխնախագահ Ալեքսենկոն նշել է, որ թուրքական պատվիրակության հետ քննարկվելու են թուրքական մրգերի ու բանջարեղենի ներկրման հարցերը:
«Թուրքական կողմին այստեղ հրավիրեցինք, նրանք ընդունեցին մեր հրավերը: Բանակցությունները Մոսկվայում տեղի կունենան առաջիկա շաբաթվա ընթացքում: Կքնարկվեն մրգի և բանջարեղենի առաքման անվտանգության ապահովման ու դրանց լաբորատոր ստուգումների հարցերը»,-ասել է Ալեքսեենկոն:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռուսաստանն արգելել է թուրքական սմբուկի ներկրումը, քանի որ սմբուկում հայտնաբերվել էին մի շարք վտանգավոր միկրոօրգանիզմներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |