Քաղաքական14:19, 26 Ապրիլ 2016
Թուրք ընդդիմադիր գործիչը ներողություն է խնդրում հայ ժողովրդից
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ տկն Ֆիգեն Յուքսեքդաղը ներողություն է խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Նա դա արել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ:
«Խոսքերս սկսում եմ 101 տարի առաջ կոտորված, արտաքսված հայերին, ասորներին և քաղդեացիներին հիշատակելով: Ցավոք, ցեղասպանությունների առաջ ճամփա բացող մտայնություն կա խուսափել առերեսումից: Մինչդեռ եթե որևէ պետություն առերեսվում է անցյալի հետ, դա չի նշանակում, թե նվաստանում է: Ընդհակառակը, ցավը մեղմացնում է: Ուզեք թե չուզեք` այս հողերում թափված արյունը մի օր փսխելու եք»,- Յուքսեքդաղի խոսքերն է մեջբերել թուրքական «yeniasya» լրատվական կայքը:
Ըստ նրա՝ անցյալում տեղի ունեցած կոտորածների հետ առերեսվելը ոչ միայն օրակարգային խնդիր է, այլև պատմական պատասխանատվություն: Նրա դիտարկմամբ՝ թուրքական կառավորությունը մինչև հիմա հայ ժողովուրդին ասոցացնում է «Ներեցեք հայ է» արտահայտության հետ:
Եզրափակելով իր ելույթը Յուքսեքդաղն ասել է. «Ներողություն ենք խնդրում հորեղբայր Գրիգորից, մեր ընկեր Գարոյից և մեր քրոջից` Ռոզայից»:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել էր հետաքննություն սկսել և պարզել 1908-1915թթ․ օսմանյան խորհրդարանում ներկայացված հայ 7 պատգամավորների սպանության պատճառները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |