Ցեղասպանություն07:25, 26 Ապրիլ 2016
Շվեդիայում Թուրքիայի դեսպանատունը պահանջել է եթերից հանել Ցեղասպանության մասին վավերաֆիլմը
Թուրքիայի դեսպանատունը Շվեդիայում պահանջել է եթերից հեռացնել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը: «Sputnik News»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է շվեդական «TV4» հեռուստաընկերությունը:
Համաձայն հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Վիվեկա Հանսոնի հրապարակած հայտարարության՝ Թուրքիայի դեսպանատունը ճնշում է գործադրել հեռուստաընկերության վրա՝ ստիպելով վերանայել վավերաֆիլմի հեռարձակման որոշումը: Նման պահանջ է ներկայացրել Թուրքիայի դեսպանատան մամուլի կցորդ Արիֆ Գյուլենը՝ էլեկտրոնային փոստի միջոցով:
Ապրիլի 24-ի երեկոյան «TV4»-ն , այնուամենայնիվ, եթեր է հեռարձակել «Seyfo-1915. ասորիների ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը: Հանսոնը «TV4» հեռուստաընկերության անունից հայտարարել է, որ իրենք նման պահանջները երբեք հաշվի չեն առել և դեմ են մամուլի ազատությունը սահմանափակող նմանատիպ ճնշումների կիրառմանը:
Թուրք գործչի պահանջի հիմքում եղել է այն հանգամանքը, որ ֆիլմում օգտագործվում է ցեղասպանություն բառը, մինչդեռ, ըստ Գյուլենի, «միայն իրավասու միջազգային դատարանը կարող է որոշել՝, թե դա արդյոք ցեղասպանություն է»:
Իսկ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր և Ձախերի կուսակցության նախագահ Յունաս Շյոսթեդը միջադեպ առթիվ հայտարարել է. «Կառավարությունը պետք է խիստ մոտեցում ցուցաբերի նմանօրինակ քայլերի դեմ: Պետք է հետ կանչել դեսպանին՝ հասկացնելու համար Անկարային, որ այն վատ վերաբերմունքը, որ Թուրքիայում ցուցաբերվում է մամուլի նկատմամբ, Շվեդիայում կրկնել չեն կարող»,- ասել է պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |