Միջազգային12:06, 27 Ապրիլ 2016
Թուրքիան պահանջել է չցուցադրել Էրդողանին քննադատող լուսանկարը. Շվեյցարիան մերժել է

Թուրքիան պահանջել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպված լուսանկարների ցուցահանադեսից հեռացնել Էրդողանին քննադատող ցուցանմուշը: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կյաքի տեղեկացմամբ՝ քուրդ - հայկական ծագմամբ լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, ով 2005թ. հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիությունից, Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դեմիաց լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել:
Ցուցահանդեսում ընդգրկվել է նաև մի պաստառ, որտեղ պատկերված է 2013թ. Ստամբուլի ԳԵզի զբոսայգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ սպանված Բերքին Էլվանը: Պաստառում տեղ է գտել նաև մի գրություն, որով Էլվանի սպանության համար մեղադրվում է ոստիկաններին համապատասխան հրահանգներ տված Էրդողանը:
Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ թեև իրենք հարգում են արվեստագետների ազատությունը, սակայն լուսանկարը անարդար և ոչ ճիշտ կերպով քննադատում է Էրդողանին:
Ժնևի քաղաքային խորհուրդը ևս հանդես գալով թեմայի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշել է, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 1-ը: «Լուսանկարների ցուցադրությունը խոսքի ազատության դրսևորումներից մեկն է և ի ցույց է դնում այն փաստը, որ Ժնևը մարդու իրավունքների մայրաքաղաքն է», - ասված է հայտարարությունում:
Իսկ ցուցահանդեսի հեղինակ Դեմիր Սյոնմեզը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը բոլորովին զարմացած չէ Թուրքիայի այս պահանջից: «Թուրքիան կրակել է սեփական ոտքին», - նշել է լուսանկարիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |