Միջազգային09:12, 29 Ապրիլ 2016
Եվրահանձնաժողովի փոխնախագահ. «ԵՄ-ի և Թուրքիայի միջև տարածությունը մեծանում է»
Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով պայմանագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցող Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմմերմանսը հայտարարել է, որ Թուրքիայի և իրենց միջև տարածությունը չի փոքրանում, հակառակը`մեծանում է: Ըստ Թիմմերմանսի Թուրքիայի` ԵՄ-ից հեռանալու պատճառը այդ երկրում մարդու իրավունքների, մեդիայի և քաղաքացիական հասարակության վիճակն է:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Թիմմերմանսը նշել է, որ իրավիճակը լավացնելու համար պետք է Թուրքիայի հետ շփումներ են պետք:
«Ի՞նչ տվեցին մեզ նախորդ տարիները, երբ չկային շփումներ: Միմյանց թիկունք դարձրեցինք, միմյանց հետ չխոսցինք ու այդ տարիներին Թուրքիայում ոչ մի բան չարվեց մարդու իրավունքների և մամուլի վիճակը բարելավելու համար: Մեզ շփումներ են հարկավոր»:
ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է մերձենալ Եվրամիության հետ, ապա դա կարող է անեմ միայն մեդիայի, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության վիճակը բարելավելուց հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |