Տնտեսական08:41, 29 Ապրիլ 2016
Թուրքիայում արդյունաբերական վթարների թիվը 6 անգամ ավելին է, քան Եվրոպայում

Թուրքիայում մահվան ելքով արդյունաբերական վթարները 6 անգամ ավելի են, քան Եվրամիության անդամ երկրներում: Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Birleşik Metal-iş» կազմակերպության հրապարակած հաշվետվությունից: Այս երկրում արդյունաբերական վթարների ¾-ը, իսկ մասնագիտական հիվանդությունների գրեթե բոլոր դեպքերը չեն գրանցվում համապատասխան հաստատությունների կողմից:
Թուրքիայի առողջության ապահովագրության ընկերության (SGK) արխիվներում 2012թ. առնչությամբ արձանագրված է ընդամենը 74.871 արդյունաբերական վթար, 2013թ. համար այս ցուցանիշը կազմում է 191.389: Մինչդեռ ըստ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների՝ արդյունաբերական վթարների և մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների թիվը հուլիս 2012- հուլիս 2013 ժամանակահատվածում կազմել է 706.000: Հետևաբար, այդ ընթացքում իրականում տեղի ունեցած վթարների 72.9 տոկոսը չի գրանցվել:
Նույն ուսումնասիրության տվյալներով՝ նշյալ մեկամյա ժամանակահատվածում իրականում արձանագրվել է մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների 895.000 դեպք, մինչդեռ SGK արխիվներում այդ ցուցանիշը արձանագրվել է 2012թ. համար՝ 395, 2013թ. ՝ 351 2014թ.՝ 494: Այսպիսով, մասնագիտության հետ կապված առողջական խնդիրների 99.9 տոկոսը չի գրանցվել:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում աշխատուժի ճնշող մեծամասնություն, փաստորեն, գրանցված չէ, միայն գրանցված աշխատողների վերաբերյալ վիճակագրությունն անգամ սարսափելի պատկեր է ստեղծում:
Այսպես, Թուրքիայում մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Մալթայի համեմատ մեծ է 2 անգամ, Նիդերլանդների համեմատ՝ 17 անգամ, իսկ եվրոպական երկրների ընդհանուր միջինացված ցուցանիշի համեմատ՝ 6 անգամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |