Միջազգային13:56, 02 Մայիս 2016
Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել

Մայիսի 1-ին Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել: BBC-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` բողոքի ակցիային մասնակցել են փախստականների և մարդու իրավունքերի հարցերով զբաղվող ակտիվիստներ: Վերջիններս իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ:
Չնայած իտալացի անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել նրանց մոտենալ դեսպանատան շենքին, այնուամենայնիվ, ցուցարարները փողոցում վրաններ են խփել: Պաստառներ են ցուցադրել, որոնց վրա գրված են եղել` «Ոչ ոք հակաօրինական չէ», «Ոչ սահմաններին ոչ»: Նշվում է նաև, որ ցուցարարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ վանկարկումներ են հնչեցրել:
Վերոնշյալ բողոքի ցույցին մասնակցել են նաև «Over the fortress» խմբի մի շարք անդամներ, որոնք նախկինում կրկին փախստականների հետ կապված բողոքի ցույց էին կազմակերպել Հունաստանում Իդոմենի փախստականների ճամբարում: Նրանք նաև բողոքի ակցիա էին կազմակերպել Իտալիայի և Ավստրիայի սահմանին գտնվող Բրեներո անցակետում:
Իսկ «Global Project» խումբի անդամներն էլ, որոնցից մի քանիսը մասնակցել է Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ուեցած բողոքին, ժամանակին հանդես են գալիս քուրդ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |