Ցեղասպանություն07:31, 02 Մայիս 2016
Գերմանացի պատգամավոր.«Հունիսի 2-ին Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության (SPD) խորհրդարանական խմբի նախագահ Թոմաս Օպերմանը մեկնաբանություններ է արել Բունդեսթագում քննարկվելիք Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նա համոզմունք է հայտնել, որ դաշնային խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանը կընդունի, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են եղել», - նշել է Օպերմանը:
«Չնայած իշխող կոալիցիայի անդամ «Սոցիալ դեմոկրատական» կուսակցությունը դեմ արտահայտվեց դրան, կանցլեր Անգելա Մերկելն, այնուամենայնիվ, թույլ տվեց, որ հումորիստ Բյոհմերմանի դեմ քրեական գործ հարուցվի, ինչը սխալ էր: Հենց այդ պատճառով էլ պետք է հաստատել Հայոց ցեղասպանության բանաձևը», - հավելել է պատգամավորը:
Նշենք, որ անցյալ տարի ևս Բունդեսթագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչնդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը:
Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |