Իրավական10:35, 03 Մայիս 2016
Նոր բացահայտումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով
Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել: «Cnntürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձեռք էր բերել հեռախոսային ձայնգրություններ:
Դրանցից պարզ է դարձել, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին սպանության օրը հետևել է ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակից: Վերջիններիս գտնելու նպատակով սպանության վայրի բոլոր տեսանկարահանող սարքերը մեկ առ մեկ վերստուգվել են: Արդյունքում բացահայտվել է 1 կապիտանի և 5 ենթասպայի ինքնությունը: Նրանցից մի քանիսը շարունակում է ծառայությունը, իսկ մի քանիսն արդեն անցել են թոշակի:
Տեսաձայնագրությունների և հեռախոսազրույցների քննությունից պարզվել է, որ ժանդարմերիայի 6 աշխատակիցներն առաջին անգամ դեպքի վայրում՝ Շիշլի թաղամասի Հալասքարգազի պողոտայում գտնվող «Ակոսի» խմբագրատան մոտ զբոսնելիս են եղել սպանությունից մեկ օր առաջ: Նրանք նույն տեղում հայտնվել են արդեն հաջորդ օրը՝ 2007թ. հունվարի 19-ին ժամը 13-ին՝ սպանությունից 2 ժամ առաջ: Նրանք հետևել են Օգյուն Սամասթին՝ վերջինիս դեպքի վայր ժամանելու պահից սկսած: Սպանությունից հետո էլ ժանդարմերիայի աշխատակիցները մի որոշ ժամանակ շարունակել են հետևել մարդասպանին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանել է Օգյուն Սամասթը Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |