Ցեղասպանություն07:19, 03 Մայիս 2016
Թուրքիայի դեսպանը զգուշացրել է Գերմանիային, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի
Բեռլինում Թուրքիայի դեսպան Հյուսեյին Ավնի Կարսլըօղլուն զգուշացրել է Գերմանիային. Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի օգուտ չի տա: Նա հայտարարել է, թե պատմական դեպքերի քննարկումը խորհրդարանների անելիքը չէ:
Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ցեղասպանություն» տերմինը ձևակերպվել է Ժնևի պայմանագրի շրջանակներում: Ըստ նրա՝ քաղաքական գործիչները նման հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս կարող են առաջնորդվել քաղաքական կամ կրոնական դրդապատճառներով:
Կարսլըօղլուի կարծիքով՝ եթե դաշնային Գերմանիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա դժվար թե դրական ազդեցություն ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Թուրքիայի դեսպանն առաջարկել է ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն խրախուսել կողմերին՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու համար:
Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի մշակման աշխատանքները դեռևս շարունակվում են: Օրեր առաջ «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Թոմաս Օպերմանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր. «Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանը կընդունի, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են եղել»:
Հայոց ցեղասպանության ճանչման խնդիրն անցյալ տարի էլ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ էր բերվել, սակայն կոալիցիոն ուժերը խոչնդոտել էին թեմայի քվեարկությունը: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |