Տարածաշրջան09:26, 03 Մայիս 2016
Թուրքիայի մեջլիսում ընդունվել է որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) սահմանադրական հանձնաժողովը վավերացրել է խորհրդարանի որոշ պատգամավորների անձռնմեխելիությունից զրկելու մասին սահմանադրական փոփոխության առաջարկը: Առաջարկը միաձայն ընդունվել է սահմանադրական հանձնաժողովի` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների նիստը լքելուց հետո:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` առաջարկությունը օրենքի ուժ ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կսկսվի այն պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, որոնց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված:
Կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» ներկայացրած առաջարկը վերաբերում էր հիմնականում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) և «Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների» (ԺՀԿ-CHP):
Թուրքական գործակալության հաղորդմամբ` որոշման ընդունումից հետո ևս 19-ի պատգամավորի վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու պահանջ է ուղարկվել, որոնց թվում են «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP-ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին և ԺԴԿ-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:
Ըստ այդմ` այս պահին անձեռնմխելիությունից զրկելու պահանջ է ներկայացվել 136 պատգամավորի վերաբերյալ, որոնցից 27-ը` ԱԶԿի-ից, 51-ը ԺՀԿ-ից (Ժողովրդահանրապետական կուսակցություն-CHP), 50-ը` ԺԴԿ-ից, 7-ը` ԱՇԿ-ից, 1-ը` անկախ պատգամավոր:
Անձեռնմխելիությունից զրկելու թվով ամենաշատը պահանջը ներկայացվել է ԺԴԿ-ի համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի վերաբերյալ` 75-գործ: Մեծ թվով գործեր կան կազմված նաև ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |