Միջազգային12:59, 03 Մայիս 2016
Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը ԵՄ երկրների քաղաքացիների համար

Թուրքիան հանել է վիզային ռեժիմը Եվրամիության (ԵՄ) երկրների բոլոր քաղաքացիների համար: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` որոշման մասին հրապարակվել է երկրի կառավարության պաշտոնաթերթում (T. C. Resmi gazete): Որոշումն ընդունվել է նախարարների խորհրդի նիստում` արտաքին գործերի նախարարության առաջարկով:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար կիրառվող վիզային ռեժիմի չեղարկման պահից սկսած:
Նշենք, որ Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար 72 նախապայման էր առաջ քաշել: Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ մինչև մայիսի 2-ը կկատարեն նշյալ պայմանները: Մայիսի 4-ին եվրահանձնաժողովը կներկայացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերող զեկույցի եզրափակիչ մասը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |