Իրավական13:53, 03 Մայիս 2016
Քուրդ նախկին պատգամավորը Թուրքիայում կարող է 20 տարվա ազատազրկման դատապարտվել
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր Սեբահաթին Թունջելի նկատմամբ մեղադրական եզրակացություն է ներկայցրել դատարան:
Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ՝ ծանր հանցագործույթյունների դատարանն ընդունել է մեղադրական եզրակացությունը, որը Թունջելի նկատմամբ պահանջում է 8-20 տարվա ազատազրկում՝ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» և «զինված ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Մեղադրականում նշվում է, որ կասկածյալ Թունջելը, երբ դեռ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավորն էր, աշխատել է Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անունից գործունեություն ծավալող «Քուրդիստանի համայնքների միության Թուրքիայի մեջլիս» կազմավորման շրջանակներում:
Նշվում է, որ Թուրքիայի Քայափընար գավառում տներից մեկի խուզարկության ժամանակ առգրավվել է հիշողության կրիչ, որի պարունակության ուսումնասիրությունները, ինչպես նաև Թունջելի և քրդական մեկ այլ «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» համանախագահ Քամուրան Յուքսեի հեռախոսազրույցների ձայնագրությունները նույնպես ներառվել են մեղադրական մեջ:
Ըստ մեղադրականի՝ ամբաստանյալը «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) ղեկավարության հետ հանդիպելու նպատակով եղել է Բրյուսել:
Մեղադրականն ընդունած դատարանը որոշում է կայացրել կասկածյալ Թունջելի գործը միավորել KCK-ի գործով ընթացող հիմնական դատավարությանը՝ հիմք ընդունելով, որ Թունջելի գործն իրավականորեն և գործնականում կապված է KCK-ի գործի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |