Հասարակական07:41, 03 Մայիս 2016
Թուրքիայի խոհրդարանում կրկին ծեծկռտուք է. թիրախում Գարո Փայլանն է (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր որոշ պատգամավորների անձեռնամխելիության հարցը, կրկին վեճ է բռնկվել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ -AKP) ներկայացուցիչների միջև:
Թուրքական «Superhaber» լրատվական կայքը հայտնում է, որ նիստի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, որը խոսել է ապրիլի 28-ի նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքում ԺԴԿ-ական պատգամավորների դերակատարությունից: Նախարարի այս դիտարկմանը հակադարձել է ԺԴԿ-ն ներկայացնող պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը՝ ասելով, որ նրանք միջադեպին չեն խառնվել:
Փայլանը այս խոսքերից հետո հայտնվել է ԱԶԿ-ական պատգամավորների հարձակման թիրախում: Վեճի ընթացքում պատգամավորները իրար վրա շշեր են նետել, բռնվել են ձեռնամարտի, ինչի պատճառով հանձնաժողովի նիստը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ վեճ և ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի կիզակետում էր հայտնվել նաև Գարո Փայլանը:
Դիտել տեսանյութը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |