Տնտեսական07:16, 03 Մայիս 2016
Իրանը Թուրքիային առաջարկել է ավտոմեքենաների համատեղ արտադրություն սկսել

Նախօրեին 70 հոգանոց պատվիրակությամբ Իրան մեկնած Ստամբուլի առևտրային պալատի նախագահ Էրդալ Բահչըվանը հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեհի հետ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` հանդիպման ժամանակ իրանցի նախարարը, նշելով, որ ցանկանում են խորացնել 2 երկրների միջև համագործակցությունը, առաջարկել է ավտոմեքենաների համատեղ արտադրություն սկսել:
«Երկու երկրների գործարարների համատեղ ներդրումներ անելու համար Իրանում 4 նոր արդյունաբերական գոտի ենք հիմնում: Կարող ենք 50-50 մասնաբաժնով նոր ավտոմեքենաներ նախագծել և արտահանել աշխարհի տարբեր երկրներ»,- նկատել է Նեմաթզադեհը:
Ստամբուլի առևտրային պալատի նախագահն էլ հայտնել է, որ իրանական շուկայի ուսումնասիրության համար շուտով իրենց կառույցում հանձնաժողով կձևավորվի:
Բահչըվանը նշել է, որ առաջիկա համագործակցության համար ամենակարևորներից մեկը կլինի Թուրքիայի ֆինանսական սեկտորը: Ըստ նրա՝ մաքսային բարձր վճարների, փոխադրման միջոցների անբավարարության և բնական գազի բարձր սակագների հարցի լուծման պարագայում 2 երկրների միջև առևտրաշրջանառությունը հնարավոր կլինի հասցնել 100 մլրդ դոլարի: Այցի ընթացքում թուրքական ընկերությունները բանակցություններ են վարել շուրջ 202 իրանական ընկերությունների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |