Միջազգային13:42, 04 Մայիս 2016
Եվրահանձնաժողով. «Վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է կատարի 5 պայման ևս»

Բրյուսելում ավարտվել է Եվրահանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է մի քանի երկրների, այդ թվում` Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ զեկույցի եզրափակիչ մասը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը հանելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ Թուրքիան կատարի 72 կետանոց պահանջներից վերջին հինգը:
Զեկույցի մեջ նշվել է, որ Թուրքիան ԵՄ-ի կողմից առաջադրված 72 կետանոց պահանջները կատարելու հարցում բավական մեծ աշխատանք է կատարել, սակայն դեռ չբավարարված են մնում այդ պահանջներից 5-ը, որոնք անհրաժեշտ է բավարարել մինչև հունիսի վերջ: Բոլոր պայմանները կատարելուց հետո բիոմետրիկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզա մուտք գործել Շենգենյան գոտի:
Վերոնշյալ 5 պայմաններն են.
1- Բիոմետրիկ անձնագրերի կիրառության մեջ մտցնելը
2- Մինչև հունիսի մեկը «Հետ ընդունման» (ռեադմիսիա) պայմանագիրի կյանքի կոչում
3- Մամուլի ազատության բարելավում
4- Կոռուպցիայի դեմ պայքար
5- Տեղեկատվական անվտանգություն:
Նշվում է, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո Թուրքիայի քաղաքացիները 180 օրվա ընթացքում կկարողանան 90 օր գտնվել Շենգենյան գոտու երկրներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |