Հասարակական12:38, 04 Մայիս 2016
Սամվել Կարապետյանի զբոսանավը թուրքական մամուլում քննարկման նյութ է դարձել
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ace» զբոսանավը մեկ այլ ուղեկցող նավի հետ միասին խարիսխ է գցել Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ` Մարմարիս քաղաքից ոչ հեռու:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը «Ռուս միլյարդատերերի զբոսանավերը սկսել են զարդարել Էգեյան ծովի ափերը» վերնագրով հրապարակման մեջ շեշտում է, որ զբոսանավի սեփականատերը ազգությամբ հայ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է:
Թերթը գրում է, որ Կարապետյանին պատկանող 2 նավերց էլ հաճախ մարդիկ մոտորանավակներով ափ են իջնում գնումներ կատարելու` ավելացնելով, որ նավերի վրա գտնվողների մասին տեղեկություններ չկան:
Թուրքական թերթը նաև տեղեկություններ է հայթհայթել իրենց ափերը զարդարող նավերի վերաբերյալ: Ըստ այդմ` գերմանական «Lurssen Yachts» ընկերության կողմից արտադրված և 2012 թվականին ծով իջեցված 87 մ երկարությամբ զբոսնավը աշխարհում ամենալավերից մեկն է: 28 հոգանոց անձնակազմ ունեցող նավն ունի 6 նավախցիկ, ՍՊԱ սրահ, ռուսական բաղնիք, մերսման սենյակ, ջակուզի, մարզասրահ, դիսկոտեկ և կինոսրահ:
Ուղեկցող նավի վրա էլ, ըստ աղբյուրի, տեղակայված է 1 ուղղաթիռ, մոտորանավակներ, և ջրային սպորտի պարագաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |