Տնտեսական11:16, 05 Մայիս 2016
Bloomberg. Դավութօղլուի հավանական պաշտոնաթողության լուրը հանգեցրել է լիրայի կտրուկ անկմանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հավանական պաշտոնաթողության լուրերի ֆոնին կտրուկ անկում է գրացվել թուրքական լիրայի փոխարժեքում: «Bloomberght.com» -ի թուրքական ծառայության տեղեկության համաձայն՝ փոխարժեքի անկման պատճառն այն մտավախությունն է, թե երկրում կրկին կարող է կրկնվել այն քաղաքական խառնաշփոթը, որի պատճառով անցյալ տարի մի շարք արտասահմանյան ներդրողներ դուրս եկան Թուրքիայից:
Երեկ՝ մայիսի 4-ին, Թուրքիայի քաղաքական լիդերների միջև սաստկացած լարվածության պատճառով դոլարի և լիրայի փոխհարաբերությունը հատել է 2.97-ի սահմանը: Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում լիրայի փոխարժեքը նվազել է 3.9 տոկոսով, ինչը 2008թ.-ից մինչ օրս մեկ օրվա ընթացքում գրանցված ամենամեծ անկումն է:
Երեկ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ - AKP) 15 օրվա ընթացքում համագումար է հրավիրելու, որտեղ Դավութօղլուն իր թեկնածութունը չի դնի: Այս տեղեկությունից հետո՝ Թուրքիայի ժամանակով 22:22-ին, լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է 3.3 տոկոսով՝ հասնելով 2.95-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |