Միջազգային06:45, 06 Մայիս 2016
ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգիչ է համարել Գարո Փայլանի դեմ կիրառված բռնությունը
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ օրեր առաջ մեջլիսում կիրառված բռնությանը:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Գարո Փայլանի դեմ ուղղված այս բռնարարքը դատապարտելու և հայ պատգամավորին պաշտպանելու կոչի վերաբերյալ հարցին Թոները պատասխանել է.
«Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում կրկին վեճ էր ծագել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ) և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ ) կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Իսկ քաշքշոցի ու ծեծկռտուքի վերածված վեճի թիրախում ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանն էր: Հայ պատգամավորն ավելի ուշ դեպքերն այսպես էր մեկնաբանել.
«Նրանք չեն կարողանում հանդուրժել, որ հայ ինքնությամբ մեկը նրանց ստերն է բացահայտում ու չի ընկրկում: Ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի: Որպես իրավունքների համար պայքարող հայ՝ ես ուղղակիորեն թիրախ դարձա և Լինչի դատաստանի ենթարկվեցի: ն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |