Տարածաշրջան08:08, 06 Մայիս 2016
Թուրքական «Zaman» թերթից հերքել են թերթը փակելու մասին լուրերը

Թուրքական «Zaman» թերթի կառավարման խորհրդի անդամ Թահսին Քափլանը հերքել է թերթը փակելու մասին թուրքական մամուլում տարածված լուրերը:
«Zaman» թերթի կայքում տեղ գտած հրապարակման մեջ Քափլանը, ով 2 ամիս առաջ դատարանի որոշմամբ թերթի վրա նշանակված 3 պետական կառավարիչներից մեկն է, ասել է, որ թերթը և հոլդինգի կազմում գտնվող մյուս կազմակերպությունները փակելու համար մի շարք իրավական գործընթացներ են պահանջվում, ինչպիսիք այժմ չեն իրականացվում: Քափլանը նշել է, որ իրենք թերթը փակելու մասով որևէ գործընթաց չեն սկսել և հակառակը` անելու են ամեն ինչ թերթի ընդլայնման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել «Feza» մեդիահոլդինգի գործունեության կասեցման մասին: Հոլդինգի կազմում գործում են «Zaman» թերթը և էլեկտրոնային պարբերականը, «Cihan» լրատվական գործակալությունը, «Küre» հեռուստաալիքը և մի քանի այլ լրատվամիջոցներ:
Նշենք, որ տարածված լուրերում նշվում էր, որ հոլդինգը փակելու մասին որոշումը կայացվել էր պետական կառավարիչների կողմից, որոնք մարտի սկզբից դատարանի որոշմամբ կառավարում են ընդդիմադիր լրատվամիջոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |