Տարածաշրջան13:08, 06 Մայիս 2016
Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK -ի դիրքերը

Թուրքիայի Զինված ուժերի (TSK) ռազմական ինքնաթիռները մայիսի 6-ին գիշերը օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Turkiye gazetesi» լրատվական կայքը, օդային օպերացիան իրականացվել է Հյուսիսային Իրաքի Գարա և Հաքքուրք շրջաններում:
Հարվածներ են հասցվել ՔԲԿ-ի մի շարք զինանոցներին և թաքստոցներին: Նախատեսված բոլոր թիրախները ոչնչացվել են:
Նշյալ տեղեկությունը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը:
Նույն Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից արված մեկ այլ հայտարարությունում ասվում է, որ Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում մարտի 14-ից մինչ օրս քուրդ զինյալների դեմ իրականացված գործողությունների ժամանակ սպանվել է 335 ՔԲԿ-ական և 55 թուրք զինվորական:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |