Իրավական07:40, 07 Մայիս 2016
«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիրը դատապարտվել է 5 տարի 10 ամսվա ազատազրկման

Թուրքիայի քրեական դատարանը մեղավոր է ճանաչել ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդյարին՝ պետական գաղտնիք հրապարկելու համար։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվկան կայքը, Ջան Դյունդարը դատապարտվել է 5 տարի 10 ամսվա, իսկ նույն թերթի լրագրող Էրդեմ Գյուլը՝ 5 տարվա ազատազրկման։
Լրագրողները մեղադրվում էին քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով պետության գաղտնի փաստաթղթեր հրապարակելու, հաշվարկների և ուժի կիրառման միջոցով կառավարության գործառույթների մասամբ կամ ամբողջապես խոչընդոտելու մեջ։
Հիշեցնենք, որ «Cumhuriyet» թերթում հրապարակվել էր 2014 թվականի հունվարին Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MİT)` Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները։ 2015 թ․ մայիսին հրապարական առնչությամբ հետաքննություն էր սկսվել։ Նույն թվականի նոյեմբերին գործի շրջանակներում ձերբակալվել էին Ջան Դյունդարը և Էրդեմ Գյուլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |