Իրավական08:54, 07 Մայիս 2016
Թուրքիայում զինված հարձակում է կատարվել Ջան Դյունդարի դեմ (տեսանյութ)

Մայիսի 6-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ դատարանի շենքի դիմաց զինված հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը։ Դեպքը տեղի է ունեցել Դյունդարի և լրագրող Էրդեմ Գյուլի դեմ գործով դատական վճռի հրապարակումից առաջ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «SÖZCÜ» թերթը, հարձակումն իրականացրել է 40-ամյա սիվասցի Մուրադ Շահինը։ Վերջինիս կրակելու պահին խանգարել են Դյունդարի կինը՝ Դիլեք Դյունդարը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը։ Շահինը ձերբակալվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել է թուրքական «NTV» հեռուստաալիքի լրագրողը։
Ձերբակալման պահին Մուրադ Շահինն ասել է, որ հարձակումը կատարել է հանունի հայրենիքի և ազգի սիրո։ «Արել եմ, քանի որ կարծում եմ՝ սա (Ջան Դյունդարը-EHA) դավաճանել է հայրենիքը։ Արևելքում ամեն օր զինվոր է մահանում, իսկ սա այստեղ դավաճանութուն է անում»,-ասել է Շահինը։
Նշենք, որ հարձակումից հետո դատարանը Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին մեղավոր ճանաչեց պետական գաղտնիք հրապարկելու համար և դատապարտեց հմապատասխանաբար 5 տարի 10 ամսվա ու 5 տարվա ազատազրկման։
Տեսանյութը՝ այստեղ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |