Իրավական08:37, 09 Մայիս 2016
Թուրքիայում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են
Թուրքական բանակում 22 տարում գրանցվել է պարտադիր զինծառայողների կասկածելի պայմաններում մահվան 2.220 դեպք: Քրդական «Özgür gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պարտադիր զինծառայության ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկվում:
Զինվորների կասկածելի մահվան դեպքերով և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանի խոսքով՝ միայն 2015թ. հուլիսից մինչ օրս գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել:
Մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում՝ իրենց զավակների մահվան հանգամանքների և մեղավորների բացահայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց զավակները գիտակցաբար մահվան են ուղարկվել կամ կանխամտածված ձևով սպանվել են:
Ռըզա Դողանի 20-ամյա որդին՝ Ույսալ Դողանը, նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն իրականացնելիս՝ 2012թ. Մուշում: Զինծառայողի մահվան վերաբերյալ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն հայրը համոզված է, որ դա սպանություն է եղել: Ենթադրյալ ինքնասպանության գործիքի վրա մահացածի մատնահետքերը չեն հայտնաբերվել:
Դողանը հայտնել է, որ կասկածելի պայմաններում զինվորների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերը ռազմական դատարանները գիտակցաբար կարճում են, իսկ իրական հանցագործները՝ քողարկվում: Նրա պնդմամբ՝ զինվորների մահվան դեպքերի մեղավորը հենց պետությունն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |