Ցեղասպանություն07:39, 10 Մայիս 2016
Բիլգիչ. «Բունդեսթագի կողմից հայկական թեզերի ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիա-ԵՄ գործընթացի վրա»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ կարևորություն են տալիս:
Նշելով, որ հետևում են բանաձևի շուրջ ծավալված գործընթացին՝ Բիլգիչը հայտարարել է, որ այնուամենայնիվ, իրենց համար երրորդ երկրիների խորհրդարաններում պատմությունը քաղաքականացնելու ջանքերը որևէ իմաստ չեն կրում: Ըստ Բիլգիչի՝ այդ ջանքերը ավելի են խորացնում խնդիրը:
«Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահաչկվի: Առանց այդ էլ Թուրքիան այդ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ էր արել»,- նկատել է Բիլգիչը՝ տեղեկացնելով որ իրենց այս դիրքորոշման մասին հայտնել են գերմանացի գործընկերներին:
Արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ Բունդեսթագը պետք է հետևի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի՝ Դողու Փերինչեքի գործով 2015թ. հոկտեմբերի 15-ին կայացրած վճռին և քայլերի ձեռնարկի այդ ուղղությամբ:
Բիլինչի համոզմամբ՝ եթե որոշումն ընդունվի, Գերմանիայում բնակվող թուրքերը և Թուրքիան շատ լուրջ կարձագանքեն: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի խորհրդարանը կառաջնորդվի ողջամտությամբ և տրամաբանությամբ»,-եզրափակել է Բիլգիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |