Հարցազրույց17:43, 13 Մայիս 2016
Գարո Փայլանն անձնական վախ չի ապրում և պատրաստ է շարունակել պայքարը

Թուրքիայում մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին հրապարակային ելույթներով հանդես եկած թուրքական մեջլիսի հայազգի պատագամավոր, Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է թուրքական իշխանության կողմից իր հանդեպ եղած ճնշումներին և իր հետագա քայլերին:
Գարո Փայլանն ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների սպանությունը։ Այս ելույթից հետո Փայլանի հանդեպ հետապնդումներ են եղել: Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հանդես է եկել պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու մասին նախաձեռնությամբ, ինչը Փայլանի համոզմամբ ուղղված է իր և իր կուսակիցների դեմ: Այդ նախաձեռնության շուրջ երկու քննարկումների ժամանակ էլ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև:
- Դուք մտավախություն էիք հայտնել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ, նախաձեռնությունն ուղղված է ձեր դեմ: Ինչպե՞ս եք տեսնում դրա հետագա ընթացքը:
- Ես միշտ կողմ եմ եղել ժողովրդավար քաղաքականության և շարունակում եմ կողմնակից մնալ դրան։ Իսկ այդ նախաձեռնությունը համարում ենք հարված ժողովրդավար քաղաքականությանը։ Նրանք պահանջում են վերացնել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների իրավունքները։ Իհարկե, պետք է նշել, որ ինչպես միշտ Թուրքիայում անկախ չէ իրավասու մարմինը։ Արդարադատությունը պատճառաբանելով փորձում են լռեցնել լրագրողներին և գիտնականներին։ Հերթը հասել է ընդդիմադիր քաղաքական գործիչներին և քաղաքագետներին։ Մեր անձեռնմխելիության վերացումից բացի մեզ անհանգստացնում է նաև Թուրքիայում ճնշյալ իրավիճակը և ժողովրդավար քաղաքականության գործըթնացում տեղի ունեցող միջամտությունը։
- Եթե պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ օրինագիծն ընդունվի, ի՞նչ կլինի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների հետ:
- Սահմանադրական փոփոխությունը թիրախ է վերցնում ԺԴԿ-ին, այդ մասին նշվում է նաև ԱԶԿ-ի անդամների կողմից։ Երբ անձեռնմխելիությունը վերացնեն, ապա հնարավոր կդառնա դատ բացել պատգամավորների դեմ։ Դատավճռի արդյունքում կարող են չեղարկել պատգամավորական մանդատը։ Բայց խորհրդարանում եթե անգամ մի հոգի էլ մնանք, շարունակելու ենք պաշտպանել ժողովրդավար քաղաքականությունը և աշխատելու ենք մեզ ընտրողների համար։
- Մայիսի 2-ին մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ թուրքական պատկան մարմինները զբաղվո՞ւմ են:
- Թուրքիայում ամեն ինչ ղեկավարվում է մի հոգու կողմից և նա ինչ ասի, դա էլ լինում է։ Էրդողանի ընտրած պաշտոնյաներն ակտիվանում են միմիայն նրա խոսքով։ Նրանք փորձում են վերացնել խորհրդարանական համակարգը։ Արդարադատությունը երկար ժամանակ է չի կիրառվում Թուրքիայում։ Դրա համար էլ նշյալ ծեծկռտուքի հարցով օրինապես չի զբաղվում և ոչ մի մարմին։
- Հայ հասարակության շրջանում վախենում են ձեր կյանքի համար՝ հիմք ընդունելով այն, որ Թուրքիայում իշխանության դեմ ելած մարդկանց ուղղակի վերացնում են: Խնդրում եմ հայտնեք, թե այս առնչությամբ Ձեզ մոտ վախեր կա՞ն և ինչպիսի՞ քայլեր եք նախաձեռնում:
- Թուրքիայում փորձում են լռեցնել ընդդիմությանը, մենք էլ շարունակում ենք պայքարել։ Դեպքից հետո մեզ հասնող հազարավոր ուղերձները կարդալուց հետո հասկանում ենք, որ մենք միայնակ չենք։ Մեր հետևում կանգնած է բազմություն, և մենք մեր ուժը վերցնում ենք նրանցից։
Հարձակման ընթացքում ես հատուկ թիրախ էի ընտրվել։ Նրանք ամեն ինչ ծրագրել էին։ Կարող եմ անվանել «ատելության հանցանք»։ Անձնական վախ չեմ ապրում։ Բայց գիտեմ, որ ֆաշիստական նման շարժումները հայ ժողովրդին մղում են «աղավնու հուզվածության»։
- Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության մասին ձեր ելույթը մեծ արձագանք է ունեցել և Հայաստանում, և Թուրքիայում: Այդ աոռւմով ինչպիսի հետագա քայլեր եք նախաձեռնում:
- Իմ կողմից կա հնչեցված հստակ պահանջ, որ պետք է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների սպանությունը: Այդ ուղղությամբ աշխատում ենք:
- Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների ինչպիսի՞ ընթացք եք տեսնում՝ կառավարության ղեկավարի և իշխող կուսակցության պաշտոնում ո՞վ կլինի Դավութօղլուի հրաժարականից հետո:
- Թուրքիան հիմա դեմ հանդիման է առերեսման սպասող 100 տարվա պատմությանը։ Երկրի բարեկեցության համար անհրաժեշտ է առերեսում անցյալի հետ։ Դա չի իրականացել մինչև հիմա և ստիպողական է դարձնում այս ընթացքը։ Երկրի արևելյան մասում գտնվող քաղաքներից աքսորում մարդկանց, սպանում նրանց։ Իմ կարծիքով, եթե Թուրքիան առերեսվեր Ցեղասպանության հետ, ապա այսօր այս վիճակում չէր գտնվի։ Երկիրը ներքին բարեկեցության համար կարիք ունի հաշվետվության և խաղաղության։
Ադեն գիտենք, որ Էրդողանը հանուն իր նախագահության կանի ամեն-ինչ։ Մենք խոսում ենք այն նախագահի մասին, որն իր իշխանության համար երկրին ներքաշել է պատերազմի մեջ։ Դավութօղլուի հրաժարականից հետո Էրդողանն ընտրելու է իր խոսքը լսող վարչապետի։ Բայց կարևորը ոչ թե վարչապետի, այլ համակարգի փոփոխությունն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |