Տարածաշրջան09:21, 13 Մայիս 2016
Թուրք-քրդական թեժ բախումներ Հաքքարիում

Թուրքիայի հարավ-արևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են տեղի ռազմաբազայի վրա:
Ինչպես իրազեկում է թուրքական «NTV» հեռուստալիքի լրատվական կայքը, թուրքական ուժերի և քուրդ գրոհայինների միջև սկսված բախման ժամանակ սպանվել է 6 թուրք զինվոր: Թուրք ուժայինները դեպքի վայր են ուղարկել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռ, որը սակայն վթարի է ենթարկվել և վայր ընկել: Ուղղաթիռի երկու օդաչուները զոհվել են:
Քուրդ գրոհայինների դեմ պայքարի աջակցության համար ուղարկվել են նաև «F-16» տիպի ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն` վերոնշյալ բախումներում սպանվել է 6 PKK-ական:
Թուրքական ուժերի կողմից օպերացիաները նշյալ շրջանում շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |