Մարզական07:20, 16 Մայիս 2016
Ադրբեջանի Քունկ ֆուի հավաքականը ոչ սպորտային պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից

Հայաստանի քունկ ֆուի ֆեդերացիան սույն թվականի մայիսի 12-ից 15–ը ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ 9 մարզիկներով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի քունկ ֆուի բաց առաջնությանը:
Հայաստանի հավաքականի կազմում եղել են նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի (մարզիչ Դավիթ Գրիգորյան) 5 մասնակիցներ: Առաջնությանը ներկայացած պետությունների թվում էր նաև Ադրբեջանի հավաքականը, որը ոչ սպորտային պահվածքի ու Հայաստանի հավաքականի դեմ կազմակերպած սադրանքի և ծեծկռտուքի պատճառով որակազրկվել է մրցումների առաջին օրը և հեռացվել Եվրոպայի ֆեդերացիայից: Ծեծկռտուքի ժամանակ տուժել է նաև Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկին, ով իր մարմնով ազերիների հարձակումներից փակել ու պաշտպանել է 14-ամյա Արսեն Բաղիրյանին:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը: Ընդ որում մեր բոլոր մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ֆեդերացիայի նախագահ և ավագ մարզիչ Սարգիս Հարությունյանի, փոխնախագահ Արմեն Հարությունյանի, ֆեդերացիայի անդամների, համակիրների, մարզիկների ծնողների և տեղի հայ համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ ունենք հետևյալ արդյունքները.
Հայկ Խաչիյան - ոսկի
Աշոտ Հարությունյան - ոսկի
Դավիթ Կասումյան - ոսկի
Հայկ Օհանյան - ոսկի,
Տիգրան Շաբոյան - ոսկի
Արսեն Բաղիրյան - ոսկի
Դավիթ Պետրոսյան - արծաթ
Ալբերտ Թորոսյան - արծաթ
Արտակ Գրիգորյան - բրոնզ
Հայաստանի քունկ ֆուի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից և Լվովի հայ համայնքից օպերատիվ և ակտիվ օժանդակության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |