Տնտեսական13:33, 17 Մայիս 2016
Թուրքիայի ներգնա տուրիզմից ստացված եկամուտը կազմում է ազգային եկամտի 1 տոկոսը

Թուրքիայի բնակիչները 2011-2015թթ. ժամանակաընթացքում ներգնա զբոսաշրջության նպատակով ծախսել են շուրջ 100 մլրդ թուրքական լիրա (մոտ 33 մլրդ 800 մլն ԱՄՆ դոլար):
Թուրքական «Milliyet» թերթը, մեջբերելով Թուրքիայի վիճակագրական ծառայության ներգնա տուրիզմի ուսումնասիրությունների տվյալները, հայտնում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում 341 մլն 373 հզ ճանապարհորդություն է կատարվել:
Տեղացի զբոսարջիկները 2011-ին ծախսել են 15.6 մլրդ լիրա, 2012-ին՝ 16.7 մլրդ, 2013-ին՝ 18.4 մլրդ, 2014-ին՝ 22.6 մլրդ, 2015-ին 24.4 մլրդ: 2011-2015թթ. տեղացիները 92 մլրդ լիրա ծախսել են անհատական ճանապարհրդությունների, 5.8 մլրդ լիրա տուրիստական փաթեթների համար: Ըստ այդ ցուցանիշների՝ նույն ժամանակահատվածում անհատական ճամփորդությունները տեղացիների շրջանում ավելացել է 51.5 տոկոսով, իսկ տուրիստական փաթեթների վաճառքմ աճել է 2.6 անգամ:
Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների միության տուրիզմի հարցերով խորհրդի նախագահ Oսման Այաքի տեղեկացմամբ՝ օտարերկրացի զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմում է Թուրքիայի ազգային եկամտի 10 տոկոսը, իսկ տեղացի զբոսարջիկներից ստացված եկամուտը կազմում է այդ ցուցանիշի 1 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |