Հասարակական09:32, 17 Մայիս 2016
Երիտասարդությունը կազմում է Թուրքիայի բնակչության 16.4 տոկոսը
Թուրքական «trthaber» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) ներկայացրած տվյալներին, նշում է, որ երիտասարդությունը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 16.4 տոկոսը:
Երիտասարդ տարիքային խմբում են դասակարգվում 15-24 տարեկան մարդիկ: 2015 թվականի դրությամբ Թուրքիայում ապրում է 12 մլն 899.667 երիտասարդ: Նրանց 51.2 տոկոսն արական սեռի ներկայացուցիչ են, 48.8 տոկոսը` իգական:
Երիտասարդ բնակչության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի քաղաքում (26,6%): Այնուհետև նշյալ ցուցանիշով հաջորդում է Սիիրթ քաղաքը (23%):
Երիտասարդ բնակչության ցուցանիշով ցածր արդյունք են գրանցել Թուրքիայի Իզմիր (պատմ. Զմյուռնիա) Մուղլա և Սինոփ քաղաքները (13.3%, 13.8 %):
Երիտասարների արտագաղթի բարձր միտումներ են նկատվել Թուրքիայի հատկապես սևոծովյան տարածաշրջանի Քարաբյուք նահանգում: Միջին տվյալներով այնտեղ 1000 երիտասարդից 76-ն արտագաղթել է: Երիտասարդության արտագաղթի միտումներ են գրանցվել նաև Թուրքիայի Յոզգաթ, Մուշ և Իգդիր քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |