Հասարակական07:51, 19 Մայիս 2016
Հայկո Բաղդատ. «Երբ բռնություններ են կատարվում, ես պետության կողքին չեմ կարող լինել»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը հարցազրույց է տվել գյուլենականներին նոր թերթին՝ «Yarına Bakış»: Հարցազրույցի ժամանակ Բաղդատը խոսել է գյուլենական համայնքի հետ իր կապի մասին:
«Դուք և՛ հայ եք, և՛ գյուլենական: Ինչպե՞ս եք գյուլենական դարձել» հարցին, Բաղդատը պատասխանել է, որ գյուլենական լինելու համար պետք է նախևառաջ մահմեդական դառնա: Բաղդատի խոսքերով տարբեր ժամանակներ իրեն տարբեր անուններով են պիտակել.
«Գեզիի ցույցերի ժամանակ ինձ ազգայնական էին անվանում, քրդերի իրավունքները պաշտպանելու համար մեղադրեցին PKK -ական («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») լինելու մեջ, իսկ այսօր կատարվող բռնությունների դեմ խոսելու համար ինձ գյուլենական են անվանում»:
Հիշեցնելով, որ գյուլենական դառնալու համար անհրաժեշտ է մահմեդական դառնալ, Բաղդատն ասել է. «Ես գյուլենականների հանդեպ կատարվող բռնություններին դեմ եմ, սակայն մի ձեռքով էլ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող գյուլենական Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազ Աքյուրեքի օձիքից եմ բռնել: Հնարավոր չէ արդարացնել մանկապարտեզ ներխուժումը, երեխաների պահարանների խուզարկությունը, ընկերությունների բռնազավթումը, դպրոցների, հիվանդանոցների փակումը, մարդկանց արդար աշխատանքն ուտելը: Երբ այդպիսի բռնություններ են կատարվում, ես պետության կողքին չեմ կարող լինել: Սա ինձ երբեմն գյուլենական, երբեմն PKK-ական, երբեմն էլ չգիտեմ՝ «ինչական» է դարձնում»:
Նշենք, որ գյուլենական կոչվող իսլամական շարժումը (համայնք) գլխավորում է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Շարժումն ունի հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ, համալսարաններ, հիմանդրամներ, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներ աշխարհի բազմաթիվ մահմեդական երկրներում: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Գյուլենականները համարվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը մինչև 2013թ. դեկտեմբերի 17-ը, երբ Թուրքիայում իրկանացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիան ի ցույց դրեց իշխանությունների և գյուլենական համայքնի միջև առկա հակամարտությունը:
Իշխանական մամուլի կողմից շարժումը հայտարարվեց ահաբեկչական, իսկ շարժման առաջնորդ՝ Ֆեթուլլահ Գյուլենի անունը հայտնվեց ներքին գործերի նախարարության հրապարակած Թուրքիայի կողմից հետախուզվող ահաբեկչների ցուցակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |