Տարածաշրջան08:53, 21 Մայիս 2016
Քուրդ զինյալները Թունջելիում առևանգել են 3 բանվորի

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում հարձակվել են շինարարական հրապարակի վրա և առևանգել 3 բանվորի:
Թուրքական «zete» լրատվական կայքի փոխանցմամբ՝ բանվորները ներգրավված էին Աշաջըթորունոբա և Չամբուլաք գյուղերը միացնող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներում: Նշվում է, որ զինյալները նախապես առևանգել էին 5 բանվորի, սակայն նրանցից 2-ին ազատ են արձակել:
Բանվորներին առևանգելուց հետո քուրդ զինյալները հրդեհել են շինհրապարակը, որի հետևանքով այրվել է շինարարական մեքենաներ: Դրանից հետո PKK-ականները նահանջել են ելման դիրքեր, դեպի մոտակա անտառներ:
Տարածքում գործի է անցել թուրքական օդուժը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |