Տարածաշրջան13:45, 24 Մայիս 2016
Բարզանի. «Իրաքյան Քուրդիստանը պատրաստ է անկախության»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել Շվեցարիայում հրատարակվող «'The Nation» թերթին, որի ժամանակ հայտարարել է, որ 40-50 միլիոնանոց քուրդ ազգը պետք է պետություն ունենա: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` Բարզանին, պատասխանելով քրդերի անկախության մասին հարցին, ասել է.
«Բաժանված ենք 4 մասի: Ամեն մասի դրությունը տարբեր է: Այդ պատճառով հարցը պիտի կենտրոնական կառավարմամբ լուծում գտնի: Իրաքյան Քուրդիստանը պատրաստ է անկախության»:
Հարցին, թե արդյոք 2016թ. հնարավոր է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացվի, պատասխանել է.
«Աստված տա: Ցանկացած ազգ իր բնական սահմաններն ունի: Ուժով փոփոխված սահմաններն արդեն իսկ անընդունելի են»:
Վերջում խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերոհսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրության մասին, Բարզանին հավելել է, որ նշյալ օպերացիայի ծրագիրը պետք է պատրաստվի Իրաքի կառավարության և ամերիկացիների կողմից: Նա ամենակարևոր հարցերից է համարում, թե ազատագրելուց հետո ինչպիսի կարգավիճակ կշնորհվի Մոսուլին և ինչպես այն կկառավարվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |