Տարածաշրջան07:31, 24 Մայիս 2016
Էրդողան-Ալիև հանդիպումն ու վերջինի հրապարակային մեղադրանքները Հայաստանին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող ՄԱԿ-ի Մարդասիրության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը` ավելացնելով, որ հանդիպման օրակարգի մասին դեռևս որևէ հայտարարություն չի արվել:
Թուրքական «Sabah» թերթի կայքն առանձնացրել է գագաթաժողովին Ալիևի ելույթի` Ղարաբաղի վերաբերյալ հատվածը:
Ալիևը կրկին առաջ է քաշել ադրբեջանի հողերի կորուսյալ 20 տոկոսի ու մոտ 1 մլն ադրբեջանցի փախստականների մասին թեզերը: Ապրիլի առաջին օրերին իր երկրի կողմից սանձազերծված պատերազմի մասին խոսելիս՝ Ալիևը Հայաստանին է մեղադրել պատերազմը սկսելու մեջ:
«Ապրիլյան հարձակումների ժամանակ զոհվեցին մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները: Ամբողջությամբ կամ մասամբ վնասվեց 500 տուն: Լեռնային Ղարաբաղը մյուս 7 շրջանները մնում են օկուպացված: ՄԱԿ-ի ընդունած որոշումներն էլ մնում են թղթի վրա, չեն կիրառվում: Հայաստանի պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքով իրենց տները լքած փախստականների համար 6 մլրդ դոլար ենք ծախսել»,- ասել է Ադրբեջանի նախագահը Մարդասիրության համաշխարհային գագաթաժողովին ունեցած ելույթի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |